«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը շարքից դուրս է եկել մինչև հունվարի վերջ։ Նրա մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել։
Ֆուտբոլիստը բնասվածքը ստացել էր Անգլիայի լիգայի գավաթի՝ «Չելսիի» դեմ խաղում (0-2):
Սոն Հին Մինն իր թիմին չի օգնի ԱՊԼ-ում «Չելսիի» և «Արսենալի», ինչպես նաև Անգլիայի լիգայի գավաթում «Չելսիի» հետ պատասխան խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողի ակտիվում կա 8 գոլ ԱՊԼ 17 խաղում։