ՄՅՈՒ-ն պլանավորում է թիմում պահել կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Անգլիական ակումբը պատրաստ է ֆրանսիացի ֆուտբոլիստին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մանկունիանցիները պատրաստ են 28-ամյա Պոգբային շաբաթական մոտ 600 հազար եվրո վճարել։ Դա ռեկորդային գումար է Անգլիայի առաջնության խաղացողի համար։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, իսկ դեկտեմբերի 1-ից Պոգբան կարող է ուղիղ բանակցություններ վարել այլ ակումբների հետ։
28-ամյա Պոգբան ՄՅՈՒ-ում հանդես է գալիս 2016 թվականից, ուր տեղափոխվել է «Յուվենտուսից» 100 մլն եվրոյի դիմաց։