«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի «Ռայո Մախադաոնդայի» դեմ խաղում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մադրիդցիներն այդ խաղում 5-0 հաշվով հաղթանակ են տոնել, գոլերից մեկը խփել է Գրիզմանը։ 57-րդ րոպեին հարձակվողը փոխարինվել է։
Նշվում է, որ Գրիզմանի մոտ աջ ազդրի մկանային վնասվածքի կրկնություն է։ Առաջիկայում նա պիտի ռեաբիլիտացիոն կուրս անցնի։ Խաղացողի վերականգնման ժամկետները չեն հաղորդվում։