«Նյուքասլ Յունայթեդը» հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյի» եզրային պաշտպան Կիրան Տրիպյերի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ֆուտբոլիստը երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։ Սա ակումբի առաջին տրանսֆերն է Սաուդյան Արաբիայից նոր սեփականատերերի օրոք։
Զլմ-ները հայտնում են, որ «Նյուքասլը» ֆուտբոլիստի համար վճարել է մոտ 15 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
31-ամյա Տրիպյերը, որը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Բարնսլիում», «Բարնլիում» և «Տոտենհեմում», ցանկանում էր վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Պաշտպանը միացել էր «Ատլետիկոյին» 2019 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Տոտենհեմից» 22 միլիոն եվրոյի դիմաց: