Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է ՖԻՖԱ-ի վարկածով 2021 թվականի լավագույն դարպասապահի մրցանակի թեկնածուներին:
Մրցանակի համար կպայքարեն Ջանլուիջի Դոննարուման (Միլան/ՊՍԺ), Էդուարդ Մենդին (Չելսի) և Մանուել Նոյերը (Բավարիա):
Թեկնածուների ընդլայնված ցուցակից դուրս են մնացել Կասպեր Շմեյխելը (Լեսթեր) և Ալիսոն Բեքերը (Լիվերպուլ)։
Տարբեր անվանակարգերում հաղթողների անունները կհայտարարվեն հունվարի 17-ին՝ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ: