Todofichajes-ը հայտնում է, որ «Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է ակումբին 220 միլիոն եվրո հատկացնել ձմեռային ուժեղացումների համար:
Նշենք, որ 2021/2022 մրցաշրջանում «կաչաղակների» գլխավոր խնդիրը Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցաշարային գրանցումը պահպանելն է։
19 տուրից հետո «Նյուքասլն» ունի 11 միավոր և թիմը Պրեմիեր լիգայի նախավերջին տեղում է։
Ամենայն հավանականությամբ, ակումբի առաջին տրանսֆերը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյերը։
























































