«Բարսելոնան» գրանցել է թիմի պաշտպան Դանի Ալվեշին՝ խաղերին մասնակցելու համար, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը
38-ամյա բրազիլացի խաղացողը վերադարձից հետո իր առաջին խաղը կարող է անցկացնել արդեն այսօր՝ հունվարի 5-ին: «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի շրջանակում այսօր հյուրընկալվելիս կմրցի «Լինարեսի» հետ: Ալվեշը հայտավորվել է խաղին:
Կատալոնական ակումբը նաև հայտնել է, որ Ուսման Դեմբելեի՝ կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է տվել: Նա ևս ընդգրկվել է առաջիկա խաղի հայտացուցակում: Պաշտպաններ Կլեման Լանգլեն և Սամուել Ումտիտին խաղը բաց կթողնեն ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով:
























































