«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կդառնա «Բարսելոնայի» խաղացող, հայտնում է Marca-ն:
Բրազիլացին հրաժարվել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումից, որն ավարտվում է 2020 թվականի հունիսի 30-ին:
Ենթադրվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել կատալոնացիների հետ:
Հիշեցնենք, որ Վիլիանը 2013 թվականին էր Մախաչկալայի «Անժիից» տեղափոխվել «Չելսի»: