«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու հարձակվող Ռոմելու Լուկակուն չի ընդգրկվել Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բելգիացի հարձակվողը սկանդալային հարցազրույց էր տվել, որում կասկածի տակ էր դրել Տուխելի խաղային համակարգի արդյունավետությունը և դժգոհել թիմում իր դերից։ Լուկակուն նաև նշել է, որ ափսոսում է, որ անցած ամառ հեռացել է «Ինտերից»։
«Այս հարցը չափազանց շատ բարձրացվեց և ես որոշեցի պաշտպանել խաղի նախապատրաստվելու գործընթացը: Ուստի նա կազմից դուրս է մնացել։
Իհարկե, երկու անգամ զրուցել ենք նրա հետ։ Ես խոսեցի հիմնական կազմի խաղացողների հետ, որից հետո եկանք այն եզրակացության, որ խաղին շատ քիչ ժամանակ է մնացել։ Մենք հետաձգեցինք այս հարցի որոշումը, քանի որ անհրաժեշտ էր ամբողջությամբ կենտրոնանալ խաղի վրա։ Իմ կարծիքով՝ ավելի հեշտ կլինի, եթե նա չլինի կազմում։ Իհարկե, սա բարդ որոշում է, բայց ես կարծում եմ, որ այն պետք է ընդունվեր», — Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։