Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Բրայթոնը» հաղթել է «Էվերթոնին» 3-2։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Մաքալիսթերը, մեկ գոլի հեղինակ դարձավ նաև Դենիել Բիրնը։ Էնթոնի Գորդոնը երկու գոլ խփեց լիվերպուլցիների կազմում:
Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում «Լիդսը» հաղթեց «Բարնլիին»՝ 3-1, իսկ «Բրենթֆորդը» հաղթեց «Ասթոն Վիլային»՝ 2-1:
«Բրայթոնը» վաստակեց 27 միավոր և բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։ «Բրենթֆորդը» 23 միավորով այժմ 12-րդն է, վերջինիս հետևում է «Աստոն Վիլան» (22): «Էվերթոնը» 15-րդ տեղում է (19), նույնքան միավոր ունի «Լիդսը», որը 16-րդն է։ «Բարնլին» 18-րդ հորիզոնականում է (11 միավոր):