ABC-ն հայտնում է, որ «Չելսիի» ֆուտբոլիստ Անտոնիո Ռյուդիգերը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբն այլևս չի դիտարկում գերմանացի ֆուտբոլիստի թեկնածությունը։
Ըստ աղբյուրի, եթե «սերուցքայինները» պաշտպան գնեն, ապա դա կլինի երիտասարդ ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Ռյուդիգերը 28 տարեկան է, և նրա պայմանագիրը «արիստոկրատների» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին անցկացրել է 25 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
























































