ABC-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է 2022 թվականի ամռանը պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարները մտադիր են ֆրանսիացուն 6 տարվա պայմանագիր առաջարկել։
Հաղորդվում է նաև, որ «սերուցքայինները» պատրաստ են հարձակվողին վճարել 21 միլիոն եվրո աշխատավարձ։
Ճիշտ է, ՊՍԺ-ն չի ցանկանում բաց թողնել իր ֆուտբոլիստին և մտադիր է նրան 36 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։ Սակայն, նշվում է, որ Մբապեն վաղուց էր որոշել, որ կտեղափոխվի «Ռեալ»։
























































