«Մալյորկայի» գլխավոր մարզիչ Լուիս Գարսիան մեկնաբանել է «Բարսելոնայի» մարզիչ Չավիի խոսքերը:
Կատալոնական ակումբում կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել. թիմերի միջև հանդիպումից առաջ Չավին քննադատել է Լա Լիգայի ղեկավարությանը խաղը հետաձգելուց հրաժարվելու համար։
«Լա Լիգայում մենք ամենամեծ թվով կորուստներն ունենք ֆուտբոլիստների շրջանում։ Բայց իրավիճակի մասին սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ Բարսելոնայում նման բան տեղի ունեցավ։
Տպավորություն է ստեղծվում, կարծես միայն «Բարսելոնան» խնդիրներ ունի։ Նրանց փոխարինող խաղացողները հեշտությամբ կարող են խաղալ հիմնական կազմում: Որ թիմն էլ հաղթի, դա տեղի չի ունենա խաղացողների պակասի պատճառով»,- Գարսիային է մեջբերում Marca-ն։
























































