Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»: Երկրորդ խաղակեսին ավելացված 6-րդ րոպեին միակ գոլը խփեց հյուրերի կոլումբիացի պաշտպան Դավինսոն Սանչեսը։
Տարած հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 33 միավոր և բարձրացավ աղյուսակի 5-րդ հորիզոնական։
























































