Ըստ Goal-ի՝ Դոնեցկի «Շախտյորը» հետաքրքրություն է ցուցաբերում Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դավիդ Ներեսի նկատմամբ։
Կարմիր-սպիտակները արդեն մերժել են «հանքափորների» առաջին առաջարկը, սակայն ուկրաինական ակումբը պատրաստվում է նոր առաջարկ անել նիդեռլանդացիներին։
Ըստ աղբյուրի՝ «Շախտյորի» երկրորդ առաջարկը կկազմի մոտ 15 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանի շրջանակում ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման, խփել է չորս գնդակ և կատարել երկու գոլային փոխանցում: