«Վալենսիան» օգտվել է Թբիլիսիի «Դինամոյից» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերը գնելու տարբերակից, հայտնում է իսպանական ակումբի կայքը։
Մամարդաշվիլին «Վալենսիայում» է հանդես գալիս հուլիսից, երբ թիմին միացավ վարձավճարով։ Վրաստանի հավաքականի դարպասապահը լիարժեք պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Մամուլի տեղեկությունների համաձայն՝ վալենսիացիները Մամարդաշվիլիի տրանսֆերի համար վճարել են 850 հազար եվրո և 21-ամյա դարպասապահի համար փոխհատուցում կսահմանեն 20 միլիոն եվրոյի չափով։
Մամարդաշվիլին իսպանական ակումբի կազմում անցկացրել է վեց հանդիպում, որոնցից երկուսում անառիկ է պահել սեփական դարպասը։
























































