Շոտլանդական «Սելթիկը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի երեք ֆուտբոլիստի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պաշտպան Ռեո Հատատեի («Կավասակի») և կենտրոնական կիսապաշտպան Յոսուկե Իդեգուչիի («Գամբա Օսակա») համար Գլազգոն ներկայացնող ակումբը վճարել է մոտ 2,3 մլն եվրո, իսկ հարձակվողական ոճի կիսապաշտպան Դայզեն Մաեդային («Յոկոհամա») ձեռք է բերել վարձավճարով։ Նշենք, որ «Սելթիկի» կազմում արդեն իսկ հանդես էր գալիս ճապոնացի ևս մեկ ֆուտբոլիստ՝ հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին։

























































