2006 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը՝ Պաուլո Սոուզայի հրաժարականից հետո։
Ինչպես հայտնում է Sport Interia-ի լրագրող Սեբաստիան Ստազևսկին, 48-ամյա մասնագետը Լեհաստանի ֆուտբոլային միության (PZPN) կողմից գլխավոր թեկնածուներից մեկն է։
Կանավարոյի վերջին աշխատավայրը եղել է Գուանչժոու Էվերգրանդը, որտեղից նա հեռացել է 2021 թվականին։
Ավելի վաղ PZPN-ը խզել էր պայմանագիրը Պաուլո Սոուզայի հետ, իսկ օրերս նա դարձավ «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչը։
























































