Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը մինչ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կխաղա թուրքական «Բեշիքթաշում»:
Առայժմ պարզ չէ` պայմանագրում կա՞ տրանսֆերը գնելու առաջնային իրավունք, թե ոչ:
Գանացին «Ֆիորենտինա» է տեղափոխվել «Սասուոլոյից» նախորդ ամռանը: Ժամանակին հանդես է եկել նաև «Բարսելոնայում» և «Միլանում»: