«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 21-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը։ Խաղում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։
«Հաղթանակը մեզ համար շատ բան էր նշանակում։ Բենզեմա՞ն։ Նա գերազանց հարձակվող է, գերազանց ավագ, մեծ խաղացող, մեծ մարդ, շատ ուժեղ ու համեստ։
Դա կարևոր հաղթանակ էր ֆանտաստիկ ստադիոնում։ Մենք 3 միավոր վաստակեցինք, որոնք լուրջ ազդեցություն ունեն մրցաշարային աղյուսակի վրա, իսկ հիմա պատրաստվում ենք հանգստանալ ու վերականգնել այն ֆուտբոլիստներին, որոնք այսօր չկային»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































