Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոստովանել է, որ միշտ չէ, որ սիրում է ֆուտբոլը։
«Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց ժամանակ առ ժամանակ ատում եմ այն»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր էջում։
Լինեկերը 48 գոլ է խփել Անգլիայի հավաքականի կազմում։ Նա հավաքականի երրորդ ռմբարկուն է Ուեյն Ռունիից ու Բոբի Չարլթոնից հետո։
























































