Հարավկորեացի նախկին ֆուտբոլիստ Ջի Սուն Պարկը կցանկանար Սոն Հին Մինին ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով և կարծում է, որ նա հաջող հանդես կգար «Օլդ Թրաֆորդում»:
«Նա արդեն ապացուցել է իր խաղամակարդակը Պրեմիեր լիգայում, և ես կարծում եմ, որ նա բավականին լավ հանդես կգար «Յունայթեդում»:
Միակ աննշան խնդիրը կլինի այն, որ նա չի կարող ստանալ իր սիրելի 7 համարի մարզաշապիկը, քանի որ Ռոնալդուն արդեն այնտեղ է»,- մեջբերում է Պարկին Goal-ը:
Ավելի վաղ Պարկ Ջի Սունը գովեստի խոսքեր էր ասել մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։ Մանրամասներն՝ այստեղ։























































