«Ատլետիկոն» խոսել է հարձակվող Անտուան Գրիզմանի վնասվածքի մասին։
Լա լիգայի 17-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղում Գրիզմանը վնասվածք էր ստացել։ Հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 12-ին։ Անտուանը փոխարինվել էր խաղի ընդմիջմանը։
Ինչպես հաղորդում է «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը՝ ֆրանսիացի հարձակվողի մոտ աջ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշվել։ Խաղացողը պիտի ֆիզիոթերապիայի կուրս անցնի։
Գրիզմանը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 խաղի, խփել 7 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































