«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն դեկտեմբերի 15-ին հատուկ հայտարարություն կանի իր ապագայի վերաբերյալ, հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը։
Ակումբի նախագահ Ժոան Լապորտայի մասնակցությամբ միջոցառումը տեղի կունենա «Կամպ Նոու»-ում, սկիզբը՝ Երևանի ժամանակով 15:00-ին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 33-ամյա արգենտինացին ծրագրում է չորեքշաբթի օրը հայտարարել կարիերան ավարտելու մասին։
❗ @aguerosergiokun will give a statement on his future from Camp Nou at 12pm CET on Wednesday December 15. The first-team football player will be joined by FC Barcelona president, Joan Laporta. pic.twitter.com/PcgpeuytCZ
— FC Barcelona (@FCBarcelona) December 14, 2021
























































