«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է հարձակվող Անտոնի Մարսյալի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Ավելի վաղ ֆրանսիացու գործակալ Ֆիլիպե Լամբոլին հայտնել է, որ իր հաճախորդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուզում է փոխել ակումբը։
«Ես գործակալների հետ չեմ շփվում մամուլի միջոցով։ Խաղացողն այդ իրավիճակի հետ կապված չի խոսել ինձ կամ ակումբի հետ։ Ես պիտի արձագանքեմ խաղացողի խոսքերին, այլ ոչ՝ գործակալի։
Եթե նա իսկապես ուզում է հեռանալ, ապա պիտի անձամբ տեղեկացնի ինձ կամ ղեկավարությանը»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Մարսյալը ՄՅՈՒ-ում հանդես է գալիս 2015 թվականից։























































