Լա Լիգան իր պաշտոնական կայքում հայտարարել է Movistar-ին և DAZN-ին լիգայի խաղերի հեռարձակման հեռուստատեսային իրավունքների վաճառքի մասին:
Գործարքը կնքվել է 5 տարով՝ 2022/2023 մրցաշրջանից մինչև 2026/2027 մրցաշրջան։
Պայմանագրի գումարը կազմել է 4 մլրդ 950 մլն եվրո։
Movistar-ի և DAZN-ի միջև հանդիպումների հեռարձակումները կբաշխվեն հավասար համամասնությամբ. յուրաքանչյուր հեռարձակող կհեռարձակի տուրի 5 խաղ:
























































