«Չելսիի» և Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուարդ Մենդին ճանաչվել է Սենեգալի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Սենեգալի մարզական լրագրողների քվեարկության արդյունքում Մենդին շրջանցել է հայրենակիցներ Սադիո Մանեին (Լիվերպուլ) և Իսմայիլու Սարին (Ուոթֆորդ):
«Չելսիի» դարպասապահը հավաքել է 321 ձայն, Մանեն՝ 99, Սարը՝ 61։
2021 թվականին Մենդին Չելսիի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, ինչպես նաև զբաղեցրեց երկրորդ տեղը Լև Յաշինի մրցանակի քվեարկության ժամանակ՝ զիջելով միայն Ջանլուիջի Դոննարումային։
























































