Ճապոնական «Վիսել Կոբե» ակումբը հայտարարել է պաշտպան Թոմաս Վերմալենի՝ թիմից հեռանալու մասին։
«Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Թոմաս: Մենք երբեք չենք մոռանա քեզ»,- գրել է ակումբը Twitter-ում:
36-ամյա բելգիացին միացել է «Վիսել Կոբեին» 2019 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ 2021 թվականին նա Ճապոնիայի առաջնությունում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Վերմալենը նախկինում հանդես է եկել «Այաքսում», «Արսենալում», «Բարսելոնայում» և «Ռոմայում»: Կիսապաշտպանը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 79 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
























































