Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով ռուսական մի քանի ակումբ է հետաքրքրված, որոնցից մեկը Եկատերինբուրգի «Ուրալն» է։
Եկատերինբուրգցիները դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, բայց մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրավիրել հայ ֆուտբոլիստին։
Ինչպես արդեն տեղեկացել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդը»։ Metaratings.ru-ն հայտնում է, որ այս ակումբը ևս միացել է Հովհաննիսյանի տրանսֆերային մրցավազքին։
Ռուսական ակումբն Ուդոյին հրավիրել է՝ մասնակցելու ձմեռային ուսումնամարզական հավաքներին։ Ըստ աղբյուրի՝ սակայն, կիսապաշտպանը չի ցանկանում փորձաշրջան անցնել ռուսական թիմում։ Ուդոն հայտնել է, որ իր նպատակն է միանգամից պայմանագիր ստորագրել «Նիժնի Նովգորոդի» հետ։
























































