«Բարսելոնայի» երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնել ակումբի նախագահ Ժոան Լապորտային «Օսասունայի» դեմ խաղից հետո։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, «Բարսելոնաn» բաց թողեց հաղթանակը՝ 86-րդ րոպեին բաց թողնելով երկրորդ գնդակը։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, խաղից հետո երկրպագուները թիմի արդյունքներից դժգոհություն են հայտնել Լապորտային։ Երկրպագուներից մի քանիսը վիրավորական խոսքեր են թույլ տվել նախագահի հասցեին։
Լապորտան փորձել է պատասխանել երկրպագուների բողոքներին, սակայն մի քանի րոպե անց նստել է մեքենան ու հեռացել մարզադաշտից։
«Բարսելոնան» ունի 24 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Նախորդ շաբաթ կատալոնական ակումբին չհաջողվեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։
























































