Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հետաքրքիր միջադեպ է պատմել հայ ֆուտբոլիստի՝ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ընթացքի մասին․
«Ես իմ կյանքում շատ սխալներ եմ թույլ տվել։ Ես հեռու եմ կատարյալ համարվելուց։ Երբ խոսքն իմ հաճախորդների (ֆուտբոլիստների) մասին է, ես կարող եմ շատ հեռուն գնալ։
Հիշում եմ` Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված բանակցությունների ժամանակ Հանս Յոախիմ-Վացկեի (խմբ․- «Բորուսիայի» գործադիր տնօրեն) աշխատասենյակում ինչպես ջարդեցի աթոռը»,- պատմել է Ռայոլան։
























































