Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» կմրցի «Ասթոն Վիլայի» հետ։
Խաղից առաջ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի մասին է խոսել մերսիսաիդցիների մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Այն, որ Ջերարդը «Լիվերպուլի» մինչև 18 տարեկանների թիմից հասել է մինչև ԱՊԼ-ի գլխավոր մարզչի պաշտոնին, ֆանտաստիկ պատմություն է։ Ես մոտավորապես հասկանում եմ այն ապրումները, որոնք այժմ պատել են Ջերարդին։
Միևնույն ժամանակ կարծում եմ, որ նա դեռևս չի պատկերացնում, թե «Էնֆիլդում» ինչպիսի կերպով են երկրպագուները դիմավորում իրեն։ Ես բախտ եմ ունեցել լինել նման իրավիճակում, երբ «Բորուսիայի» հետ մեկնել էինք «Մայնցի» դեմ հանդիպմանը։
բավականին հակասական տպավորություններ են։ Դու սիրում ես այդ ստադիոնը, որտեղ երկար տարիներ խաղացել ես և աշխատել, բայց տվյալ պարագայում այդ տրիբունաները և երկրպագուները երկրպագում են քո մրցակից թիմին»,- այս մասին գերմանացի մասնագետը նշել է մերսիսաիդցիների պաշտոնական կայքի հետ զրույցի ընթացքում։
























































