«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը վերջնականապես որոշել է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Մարսիալը ցանկանում է ստանալ ավելի շատ խաղաժամանակ, այդ պատճառով հունվարին կլքի մանկունիական ակումբը։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին շուտով կսկսի բանակցությունները հնարավոր նոր ակումբի հետ։
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Մարսիալն անգլիական գրանդում է հանդես գալիս 2015 թվականից և այս ընթացքում անցկացրած 268 խաղում դարձել է 79 գոլի և 50 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































