Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Բարսելոնան» հայտնվեց Եվրոպա լիգայում:
Այստեղ իսպանական ակումբը կանցկացնի փլեյ-օֆֆի լրացուցիչ խաղ, որով կորոշվի` կշարունակի՞ հետագա պայքարն այս մրցաշարում, թե՞ ոչ:
Այսպիսով, Չեմպիոնների լիգայից դուրս մնացած թիմերը կհանդիպեն այն թիմերի հետ, որոնք Եվրոպա լիգայի իրենց խմբում զբաղեցրել են երկրորդ տեղերը : Այդ թիմերն են` «Ռեյնջերսը», «Ռեալ Սոսյեդադը», «Նապոլին», «Օլիմպիակոսը», «Լացիոն», «Բրագան», «Բետիսը» և «Դինամո Զագրեբը»։
«Բարսելոնան», բացի «Ռեալ Սոսիեդադից» և «Բետիսից», կարող է հանդիպել ցանկացածի հետ:
Եվրոպա լիգայի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 13-ին:
























































