«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղում (0-3): Ֆուտբոլիստը մեկ ամիս և ավելի բաց կթողնի ու 2021 թվականին այլևս չի խաղա։
Այս տարի իսպանական թիմը Իսպանիայի առաջնություն ևս երեք խաղ կանցկացնի՝ «Օսասունայի» , «Էլչեի» և «Սևիլիայի» դեմ։
Դեկտեմբերի 14-ին էլ «Բարսելոնան» ընկերական խաղ կանցկացնի արգենտինական «Բոխա Խունիորսի» հետ։ «Բարսելոնան» Լա Լիգայի 15 խաղում վաստակել է 23 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
27-ամյա Դեպայն Իսպանիայի առաջնության 15 խաղում 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
























































