VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում` աշնանային հատվածի վերջին խաղում, «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Նոայի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Խաղի հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում. 73-րդ րոպեին «Ուրարտուի» ռուս հարձակվող Օլեգ Պոլյակովը գրավել է տանտերերի դարպասը՝ առաջ մղելով իր թիմին: 8 րոպե անց, սակայն, «Նոայի» 23-ամյա կիսպաշտպան Յարոսլավ Մատվիենկոն խփել է պատասխան գնդակը և հավասարեցրել հաշիվը:
Այս հանդիպումից հետո «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 22-ի և ամրապնդվել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, իսկ «Ուրարտուն» 16 միավորով 6-րդ տեղում է:
Այսօր ավելի վաղ կայացած խաղում «Վանը» Չարենցավանում մրցել էր «Նորավանքի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
























































