«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ասել է ֆուտբոլիստի գործակալ Ֆիլիպ Լամբոլին։
«Նրան պարզապես խաղաժամանակ է պետք: Նա չի ցանկանում հունվարին մնալ ակումբում, և ես շուտով այդ մասին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ»,- Լամբոլիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականին «Մոնակոյից»:
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացի հարձակվողը մանկունիանցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Մարսիալի պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
























































