«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է կարիերան շարունակել Կանադայում։
Todofichajes-ի տեղեկություններով՝ 30-ամյա իտալացին հայտնվել է MLS-ում հանդես եկող «Տորոնտոյի» դիտակետում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 մլն եվրո։ Սակայն 2022 թվականի ամռանը նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է, ուստի նա կարող է տեղափոխվել նոր ակումբ որպես ազատ գործակալ։
Ընթացիկ մրցաշրջանում Ինսինյեն 17 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































