Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Չեմպիոնների լիգայից «Ժամանած» թիմերը և ԵԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (16 թիմ) կբաժանվեն զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 հաջողակներին։
ԵԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են «Լիոնը», «Մոնակոն», «Վեստ Հեմը», «Այնտրախտը», «Սպարտակը», «Գալաթասարայը», «Ցրվենա Զվեզդան» և «Բայերը», որոնք արդեն ունեն ԵԼ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։
Խմբերում երկրորդ տեղերն են զբաղեցրել հետևյալ թիմերը․ «Ռեյնջերս», «Ռեալ Սոսեյդադ», «Նապոլի», «Օլիմպիակոս», «Լացիո», «Բրագան», «Բետիս», «Դինամո Զագրեբ»։ Այս թիմերը փլեյ-օֆֆի ուղեգրերը կխաղարկեն ՉԼ խմբային փուլում երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ։
ՉԼ-ում իրենց խմբերում երրորդ տեղն են զբաղեցրել հետևյալ թիմերը․
«Ատալանտա»(Իտալիա)
«Շերիֆ» (Մոլդովա)
«Բորուսիա Դ․», «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)
«Զենիթ» (Ռուսաստան)
«Պորտու» (Պորտուգալիա)
«Բարսելոնա», «Սևիլյա» (Իսպանիա)
Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։