Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Ալաշկերտը» Հանրապետական մարզադաշտտում ոչ-ոքի խաղաց Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ:
Երևանյան թիմի կազմում հաշիվը բացեց Բոլյեվիչը՝ հիմնական ժամանակի ավարտից 12 րոպե առաջ: Հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը:
Այսպիսով, Կոնֆերենցիաների լիգայում երևանյան թիմն իր առաջին միավորը վաստակեց վերջին խաղում:
Խմբի մյուս խաղում ԼԱՍԿ-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց ֆիննական ՀԻԿ-ի դարպասը:
A խմբում առաջին տեղը զբաղեցրեց ԼԱՍԿ-ը՝ 16 միավորով: «Մաքքաբիին» 11 միավորով երկրորդն է: ՀԻԿ-ը գրավեց երրորդ տեղը վաստակած 6 միավորով, իսկ Հայաստանի չեմպիոնը 1 միավորով եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը:
























































