ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Անորտոսիսը» հյուրընկալվելիս մրցել է սերբական «Պարտիզանի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կիպրոսյան թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Այս հանդիպումից հետո «Անորտոսիսը» իր միավորների թիվը հասցրել է 6-ի և բարձրացել է B խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Պարտիզանը» 8 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել ու կխաղա Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում։
B խմբի առաջատարը բելգիական «Գենտն» է, որը վերջին տուրում հաղթել է «Ֆլորային» և 13 միավորով գլխավորել աղյուսակը։ Բելգիական թիմը դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ։
























































