Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունում է «Լեսթերին»։ Հանդիպումը կկայանա Իտալիայում և կմեկնարկի ժամը 21։45-ին։
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Նապոլի»․ Մերետ, Ռույ, Ժեզուս, Ռրախմանի, Դի Լորենցո, Զելինսկի, Դեմմե, Էլմաս, Լոսանո, Ունաս, Պետանյա։
«Լեսթեր»․ Շմեյխել, Բերտրանդ, Սեյունջու, Էվանս, Կաստան, Տիլեմանս, Նդիդի, Բարնս, Մեդիսոն, Դյուսբերի-Հոլ, Վարդի։
5 տուրից հետո «Նապոլին» խմբում երրորդն է՝ վաստակած 7 միավորով։ «Լեսթերը», վաստակած 8 միավորով, գլխավորում է աղյուսակը։