Չեմպիոնների Լիգայի խաղարկության վերջին տուրի՝ «Բենֆիկայի» դեմ հանդիպումը հոբելյանական էր Կիևի «Դինամոյի» համար։
Ինչպես տեղեկացնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը, «ԴԻնամոն» անցկացրեց իր պատմության 400-րդ եվրոգավաթային հանդիպումը։ Այդ հանդիպումներից 170-ում դինամոյականները հաղթել են, 100 հանդիպում անցկացրել ոչ-ոքի, 130 դիմակայություն ավարտել պարտությամբ։
Անցկացրած 400 խաղում ուկրաինական ակումբը խփել է 585 գնդակ, բաց թողել՝ 466-ը։ Հանդիպումներից 249-ը անցկացվել է Չեմպիոնների Լիգայի շրջանակում, 118-ը՝ Եվրոպա Լիգայի և ՈՒԵՖԱ-ի գավաթի, 30-ը՝ գավաթակիրների գավաթի, 3-ը՝ Եվրոպայի Սուպերգավաթի։
























































