«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացուն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռիշարլիսոնն «Էվերթոնի» կազմում մասնակցել է 10 հանդիպմանէ դառնալով երեք գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 55 միլիոն եվրո։























































