«Զենիթի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, որ արդյունավետ խաղ չէր սպասում Չեմպիոնների լիգայի վերջին տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում (3-3)։
«Չէի սպասում, որ այդքան գոլեր կգրանցվեն. կարծում էի, որ ավելի փակ խաղ կլինի: Լավ է, որ պետերբուրգցիներին հաջողվեց վերակազմակերպել խաղը, հիանալի է, որ Օզդոևը կարողացավ խաղի վերջում հավասարեցնել հաշիվը։
Ոչ-ոքին, ընդհանուր առմամբ, լավ արդյունք է։ Զգացվում է, որ տղաներն այժմ վստահ են իրենց ուժերին, կարող են հեռուն գնալ Եվրոպա լիգայում, սա նույնպես թույլ մրցաշար չէ։
Հաջորդ տարի կարելի է արդեն պայքարել Չեմպիոնների լիգայի խմբից դուրս գալու համար»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ը: