Դեկտեմբերի 9-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է Արգենտինայի գավաթի «Տալերես Կորդոբա» — «Բոկա Խունիորս» եզրափակիչը։
Հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ Բոկա Խունիորսը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով՝ 5-4 հաշվով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտավորված էր այս խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
«Բոկա Խունիորսն» իր պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց Արգենտինայի գավաթը (մրցաշարն անցկացվում է 2011 թվականից)՝ դառնալով մրցաշարի հաղթանակների քանակով ռեկորդակիր՝ առաջ անցնցելով «Ռիվեր Փլեյթից»:
























































