Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ծրագրում է հեռանալ Մադրիդից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Ole-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Ֆլումինենսե» տեղափոխության շուրջ, որտեղ նա նախատեսում է ավարտել մարզական կարիերան։ Հիշեցնենք, որ Մարսելոն «սերուցքայինների» ճամբարին միացել է 2007 թվականին՝ տեղափոխվելով հենց այդ բրազիլական ակումբից։
Հաղորդվում է նաև, որ պաշտպանը պլանավորում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»՝ վարչական պաշտոններից մեկը զբաղեցնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն «Ռեալի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։