«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը կարող է կարիերան շարունակել Էրեդիվիզիում:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 24-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը», որը պատրաստ է ձմռանը վարձակալել ֆուտբոլիստին։
Մասնավորապես, «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը Հենդերսոնի տաղանդի երկրպագուն է։
2021/22 մրցաշրջանում Հենդերսոնը զիջում է մրցակցությունը Դավիդ Դե Խեային. Դինը մասնակցել է միայն 1 հանդիպման՝ Լիգայի գավաթի խաղում։
























































