«Էվերտոնի» հարձակվող Ռիչարլիսոնը խփել է իր 41-րդ գոլը Պրեմիեր լիգայում՝ երեկ կայացած «Արսենալի» դեմ խաղում (2-1):
Պրեմիեր լիգայում բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում խփած գոլերի քանակով «Էվերտոնի» առաջատարը հավասարվել է «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։
Այս ցուցանիշով նրանք կիսում են երրորդ տեղը։
Ավելի հաճախ Անգլիայի առաջնությունում աչքի են ընկել միայն Գաբրիել Ժեզուսը (Մանչեսթեր Սիթի, 52) և Ռոբերտո Ֆիրմինոն (Լիվերպուլ, 70)։
























































