«Սաութհեմփթոնը» պաշտոնական կայքում հայտարարել է արգենտինացի դարպասապահ Վիլֆրեդ Կաբալյերոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
40-ամյա խաղացողը, ով նախկինում հանդես է եկել «Չելսիում» և «Մանչեսթեր Սիթիում», մեկամսյա պայմանագիր է կնքել «Սրբերի» հետ մինչև հունվարի 5-ը։ Վետերան ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը պայմանավորված է «Սաութհեմփթոնի» դարպասապահներ Ֆրեյզեր Ֆորսթերի և Ալեքս Մաքքարթիի վնասվածքներով:
#SaintsFC has completed the signing of goalkeeper @willy_caballero on a short-term contract ✍️
— Southampton FC (@SouthamptonFC) December 6, 2021
























































